|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Շաբաթ օրը Արտաշատում՝ ներկուսակցական հավաքի ժամանակ, որին մասնակցել է նաեւ Նիկոլ Փաշինյանը, Վեդի խոշորացված համայնքի ղեկավար, կոկորդիլոսագետ Գարիկ Սարգսյանը «բրեժնեւյան» ոճով քծնել, գովերգել է «շեֆին»՝ Նիկոլ Փաշինյանին, «պետությունը, կուսակցությունը բարձր մակարդակով կառավարելու համար»։ Հատկապես ներկուսակցական կարգուկանոնն է բարձր գնահատել եւ դա վերագրել է նրան, որ վարչությունը ղեկավարում է Նիկոլ Փաշինյանը: Քծնանքն այնքան անթաքույց է եղել, որ անգամ ՔՊ-ականներն են տարակուսել:
Հիշեցնենք, որ նախկինում ՔՊ վարչության նախագահ են եղել Արայիկ Հարությունյանը, Սասուն Միքայելյանը, Սուրեն Պապիկյանը: 2022 թ․ հոկտեմբերին վարչության նախագահ ընտրվեց Նիկոլ Փաշինյանը: Թեեւ պարզ է, որ նախորդ նախագահների ժամանակ էլ որոշումները կայացրել է մեկ մարդ, եւ այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է: