|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին և նշել, որ նա ամերիկյան հասարակությանը վերադարձրել է իրական ժողովրդավարությանը. հայտնում է Интерфакс-ը:
«Ձեր հաղթանակը ամերիկյան ժողովրդի՝ արդարության, պատասխանատվության, փոփոխությունների որոնման վրա հիմնված քաղաքականության ընտրության վկայությունն է: Ձեր անկեղծ և համարձակ դիրքորոշմամբ նախընտրական արշավի ընթացքում ցնցեցիք ամերիկյան հասարակությունը՝ նրան վերադարձնելով իրական ժողովրդավարության»,- ասված է շնորհավորական ուղերձում:
Լուկաշենկոն նաև հույս է հայտնել, որ Թրամփի նախագահության օրորք երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորումը կշարունակվի: