|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Բիշքեկում տեղի է ունեցել «ԵԱՏՄ. Եվրասիայի խոշորագույն ինտեգրացիոն միավորման գործունեության 10 տարին» միջազգային առցանց քննարկումը։ Միջոցառումը տեղի է ունեցել Ղրղզստանի ազգային համալսարանում:
Միջոցառման մասնակիցներին ուղղված իր տեսաուղերձում ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքի հարցերով Կոլեգիայի անդամ Արզբեկ Կոժոշևը նշել է միության առանցքային հաջողություններն ու նրա առջև ծառացած մարտահրավերները․
«Մի շարք գործոններ և դրանց բացասական հետևանքները Միության համար դարձան արտաքին մարտահրավերներ, որոնք միավորումը հաջողությամբ հաղթահարեց։ Այդ մասին է վկայում նշված ժամանակահատվածում ՀՆԱ-ի մոտ 50 տոկոս աճը՝ 1,6 տրլն ԱՄՆ դոլարից հասնելով 2,4 տրլն ԱՄՆ դոլարի։ Ընդ որում, փոխադարձ առևտուրը կրկնապատկվել է և կազմել շուրջ 90 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ դրա մասնաբաժինը ԵԱՏՄ արտաքին առևտրի ընդհանուր ծավալում աճել է մինչև 18,2%,» – նշել է նա։
ԵՏՀ ներկայացուցիչը խոսել է նաև «հնգյակի» երկրների քաղաքացիների, ինչպես նաև գործարար համայնքի համար եվրասիական ինտեգրման կողմից ստեղծվող օգուտների մասին: