|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Նորվեգիայի իշխանությունները հայտարարել են կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով երկրում գործող արգելքների որոշ մասի չեղարկման մասին. հայտնում է Yerkir.am-ը՝ Reuters-ին հղումով։
Այս առնչությամբ երկրի վարչապետ Էռնա Սուլբերգը, մասնավորապես, նշել է. «Միասին մեզ հաջողվել է վերահսկողության տակ վերցնել վիրուսը, հետևաբար քայլ առ քայլ կարող ենք վերադառնալ մեր բնականոն կյանքին»։
Նշվում է՝ ապրիլի 20-ից սկսած երկրում կբացվեն մանկապարտեզները, իսկ ապրիլի 27-ից՝ տարրական դպրոցները։ Միևնույն ժամանակ ապրիլի 27-ից նախատեսվում է մասնակի վերսկսել ծառայությունների մատուցման ոլորտի աշխատանքը, օրինակ՝ գեղեցկության սրահների, սրճարանների և այլն։