|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Աստղիկ ԲԿ-ը վերադառնում է իր բնականոն աշխատանքին՝ կրկին դառնալով No covid կլինիկա: Այս մասին հայտնում են Աստղիկ ԲԿ-ի ֆեյսբուքյան էջից:
«Երկու ամիս շարունակ ՀՀ ԱՆ ծրագրով և աջակցությամբ կենտրոնն ընդունեց covid-19 վարակակիր ծանր հիվանդներին՝ այս նպատակի համար ստեղծելով հատուկ ինֆեկցիոն թոքաբանության բաժանմունք: Ուղեկցող հիվանդություներով ծանր դեպքերը տեղափոխվում էին այստեղ՝ հաշվի առնելով բժշկական կենտրոնի տեխնիկական ու մասնագիտական հնարավորությունները:
Հունիս և հուլիս ամիսների ընթացքում Աստղիկ ԲԿ ինֆեկցիոն թոքաբանության բաժանմունքում առողջացավ կորոնավիրուսով վարակված 250 հիվանդ, ովքեր ամենածանր դեպքերի թվում էին:
Ամփոփելով երկամսյա արդյունքները՝ Աստղիկ ԲԿ-թոքաբանության բաժանմունքն անցնում է իր նախկին ծավալներին ու աշխատանքին, քանի որ կորոնավիրուսով վարակակիրների այլևս չի ընդունելու:
Աստղիկ ԲԿ-ն պատրաստ դիմագրավելու ցանկացած բարդ իրավիճակի և անհրաժեշտության դեպքում կրկին ամբողջովին ներգրավվելու հիվանդության դեմ պայքարին:
Բոլոր դեպքերում, պացիենտների անվտանգության նպատակով կենտրոնում շարունակվում են կանխարգելիչ միջոցառումներն ու անվտանգության նորմերի պահպանումը»: