|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Կրեմլը հուսով է, որ ԵՄ-ի հետ Հայաստանի ընդլայնված համագործակցությունը չի վնասի Երևանի և Մոսկվայի հարաբերությունների զարգացմանը։ Այսպես է մեկնաբանել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Երևանին 10 մլն եվրոյի չափով ռազմատեխնիկական օգնությունը։
«Հայաստանն ինքնիշխան երկիր է, ինքն է ընտրում փոխգործակցության առաջնահերթ ուղիները։ ՀՀ–ն մեր դաշնակիցն է, եղբայրական երկիր։ Մենք չէինք ցանկանա, որ նրան փնտրտուքները տանեին այն ճանապարհով, որը ժամանակին ընտրել էր Կիևի ռեժիմը»,- նշել է նա: