|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
ՀԱՊԿ շրջանակներում ռազմական համագործակցությունն ուղղված չէ երրորդ երկրների դեմ և կրում է զուտ պաշտպանական բնույթ։
Կրեմլի կայքում հրապարակվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի համապատասխան հայտարարությունը։
«Ընդգծելով, որ կազմակերպության շրջանակներում ռազմական համագործակցությունն ուղղված չէ երրորդ երկրների դեմ և կրում է զուտ պաշտպանական բնույթ, բարձր ենք գնահատում ՀԱՊԿ երկրների տարածքներում ամեն տարի անցկացվող կազմակերպության զորքերի (հավաքական ուժերի) պլանային համատեղ զորավարժությունների արդյունավետությունը», - ասվում է փաստաթղթում: