|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.54 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.0046 |
| GBP | ⚊ | £ 496.57 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
Sputnik Արմենիան գրում է.
«Հայաստանի ԱԳՆ-ն, պատասխանելով Sputnik Արմենիայի հարցմանը, մեկնաբանել է պաշտպանական ոլորտում Սերբիայի և Ադրբեջանի համագործակցությունը։
Նշենք, որ վերջին շրջանում այս երկու երկրների միջև սերտ համագործակցություն է հաստատվել: Իլհամ Ալիևի` Սերբիա կատարած այցից հետո ԶԼՄ-ներում տեղեկություն հայտնվեց, որ Բելգրադը Ադրբեջանին է վաճառել 48 Nora-B52 ինքնագնաց կայանք՝ 311 մլն եվրո ընդհանուր արժեքով:
Sputnik Արմենիան ՀՀ ԱԳՆ-ին հարցրել էր, թե արդյոք ՀՀ պաշտոնյաներն այդ հարցը քննարկել են սերբ գործընկերների հետ՝ հաշվի առնելով Սերբիայի հետ նախկինում ունեցած բարիդրացիական հարաբերությունները։
«Սերբիայի հետ առկա է մշտական ակտիվ փոխգործակցություն։ Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ հայ-սերբական օրակարգի բոլոր հարցերը քննարկվում են ըստ անհրաժեշտության»,- պատասխանել են գերատեսչությունից։
Հիշեցնենք, որ փետրվարի 1-ին Ադրբեջանի և Սերբիայի ՊՆ-ները 2024թ.-ի երկկողմ ռազմական համագործակցության ծրագիր են ստորագրել»։