|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Թուրքիայի և Ուկրաինայի միջև ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ հաշվի առնելով ուկրաինական հակամարտությունում միջնորդելու Անկարայի ցանկությունը, թուրքական Hurriyet թերթին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Ցավոք, Անկարան շարունակում է համագործակցել Կիևի ռեժիմի հետ ռազմատեխնիկական ոլորտում։ Թուրքական զենքն օգտագործվում է Ուկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել՝ հաշվի առնելով թուրքական ղեկավարության հայտարարությունները միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին»,- ասել է նա։
Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանը բարձր է գնահատում ուկրաինական ճգնաժամի կարգավորմանն ուղղված Անկարայի ջանքերը։ Նա հիշեցրել է, որ հենց Թուրքիան է հարթակ տրամադրել 2022 թվականի գարնանը Ստամբուլում բանակցությունների համար, իսկ հետո նպաստել հացահատիկի գործարքի կնքմանը։