|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունն իրականացվում է միջազգային իրավունքին համապատասխան և ուղղված չէ երրորդ երկրների դեմ. հայտնում է РИА Новости-ն:
Նա նշել է, որ ոչ ոք իրավունք չունի քննադատելու Ռուսաստանին և Թուրքիային ռազմատեխնիկական համագործակցության համար: Պեսկովը նաև հավելել է, որ երկու երկրներն ակտիվորեն համագործակցում են տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցում, այդ թվում` Սիրիայում:
Նշենք, որ վաղը սպասվում է Վլադիմիր Պուտինի այցը Անկարա: