|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում ընթացող ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սերբիայի ԱԳ նախարար Նիկոլա Սելակովիչի հետ։
ԱԳՆ-ից հայտնում են, որ Հայաստանի և Սերբիայի ԱԳՆ ղեկավարները քննարկել են երկկողմ և բազմակողմ հարթակներում առկա համագործակցությունը։ Փոխգործակցության հետագա խորացման տեսանկյունից կարևորվել է Հայաստանում Սերբիայի դիվանագիտական ներկայացուցչության բացումը։
Տնտեսական համագործակցության ակտիվացման համատեքստում զրուցակիցներն ընդգծել են հայ-սերբական միջկառավարական հանձնաժողովի ստեղծման կարևորությունը։ Քննարկվել է նաև ԵԱՏՄ-Սերբիա համագործակցությանը վերաբերող հարցեր։
Անդրադառնալով Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին՝ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շեշտել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների անվերապահ հայրենադարձման հրատապությունը։
Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում ընդգծվել է խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո։