|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մոսկվան լսել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորության մասին, դեռ շատ աշխատանք կա, իրավիճակի պարզաբանման համար անհրաժեշտ են շփումներ։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է РИА Новости-ն։
«Իհարկե, մենք լսել ենք Փաշինյանի հայտարարությունները։ Ակնհայտորեն, իհարկե, հիմա շատ աշխատանք կա անելու։ Մեզ անհրաժեշտ են շփումներ ինչպես ՀԱՊԿ շրջանակներում, այնպես էլ երկկողմ մակարդակով մեր հայ գործընկերների հետ։ Մենք կպարզաբանենք և կխոսենք վարչապետի արած հայտարարություններին համահունչ», - ասել է Պեսկովը:
Հարցին, թե ինչպես է ՀԱՊԿ-ը վերաբերվում Փաշինյանի նման հայտարարություններին, Պեսկովը պատասխանել է, որ Կրեմլը չի կարող խոսել կազմակերպության անունից։