կարևոր
2989 դիտում, 10 ամիս առաջ - 2023-05-22 14:42
Քաղաքական

ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը դուրս չի եկել օրակարգից. Նիկոլ Փաշինյան

ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը դուրս չի եկել օրակարգից. Նիկոլ Փաշինյան

«Եթե ՀՀ-ն դե յուրե որոշում կայացնի ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ, դա տեղի կունենա այն բանի արդյունքում, երբ ՀՀ-ն արձանագրի, որ ՀԱՊԿ-ը դուրս է եկել Հայաստանից:

Այս մասին ասուլիսում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ԱԽ քարտուղարն ասել էր, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց է քննարկվել, ի՞նչն է ստիպել հետ կանգնել այդ որոշումից։

«ՀԱՊԿ-ից դուրս գալ ասելով նկատի ունեմ կազմակերպության ունեցած պարտավորությունները։ Չէի ասի, թե այդ հարցը դուրս է եկել օրակարգից։ Դուրս չի եկել օրակարգից, քանի դեռ այդտեղ կա հարց քննարկելու, այդ հարցը քննարկվում է։ Տեսեք, անընդհատ խոսվում է մոնիտորինգի խումբը գա՞ Հայաստան, թե՞ չգա, ինչո՞ւ չի գալիս, ի՞նչն է պատճառը։ Մենք էլ դրա մասին թափանցիկ ասում ենք։ Ես չեմ բացառում, որ ՀՀ-ն կարող է դե յուրե որոշում կայացնել ՀԱՊԿ-ում անդամությունը դադարեցնելու կամ սառեցնելու վերաբերյալ,-ասաց վարչապետը։