կարևոր
4528 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-15 18:07
Աշխարհ Քաղաքական

ՀՀ ղեկավարությունը լրջորեն քննարկում Է ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը. Արեշեւ

ՀՀ ղեկավարությունը լրջորեն քննարկում Է ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը. Արեշեւ

Եթե Նիկոլ Փաշինյանը հայտարարեր ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու ընթացակարգի մեկնարկի մասին, իսկ մենք գիտենք, որ նման հարցերը Հայաստանի ղեկավարության կողմից լրջորեն քննարկվում են, ապա դա կնշանակեր ռուս-հայկական փոխհարաբերությունների վատթարացման նոր փուլ։ Այս մասին NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդման ժամանակ ասաց Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Անդրեյ Արեշեւը։   

Ռուս-հայկական հարաբերություններում խնդիրները, նրա կարծիքով, սկսել են կուտակվել ոչ թե երեկ, ոչ թե Փաշինյանի օրոք, այլ շատ ավելի վաղ, իսկ Փաշինյանի օրոք դրանք ուժեղացել են։ 

Նա կարծում է, որ Հայաստանը պետք է կարգավորի հարաբերությունները Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ։

«Ընթանում են հայ-թուրքական խորհրդակցություններ, ընթանում են հայ-ադրբեջանական բանակցություններ, ընդ որում՝ բավական լուրջ մակարդակով։ Անցյալ տարվա վերջին քննարկվում էր Փաշինյանի եւ Ալիեւի գագաթաժողովի նախապատրաստման հարցը՝ խաղաղության պայմանագրի կնքման հեռանկարով։ Հետո ինչ-որ բան այնպես չգնաց»,-հավելեց Արեշեւը։

Աղբյուրը՝  NEWS.am