Փոխարժեքներ
08 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստը, որի օրակարգում էր որոշակի վճարի դիմաց պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու մասին նախագծի քննարկումը, չեղարկվեց:
Հանձնաժողովի անդամներից «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը նշեց. «Մի քիչ անհասկանալի է, որ երկու րոպե առաջ է չեղարկվում, հատկապես որ պաշտպանության նախարարը Ազգային ժողովի շենքում էր գտնվում։ Նաև հասկանալի է, որովհետև իշխանության համար պարզ էր, որ այսօրվա քվեարկության արդյունքում հանձնաժողովում ձայները բաշխվելու են այնպես, որ հանձնաժողովը տալու էր բացասական եզրակացություն, նաև հասկանալի էր, որ հանրային մեծ ընդվզում կա և տարբեր հասարակական, քաղաքական գործիչներ, հանրային գործիչներ, ընդհուպ մինչև մարդու իրավունքների պաշտպանը տվել են իրենց բացասական եզրակացությունը։
Ամեն դեպքում մենք հետամուտ ենք լինելու, որ այս հարցը ընդմիշտ ՀՀ օրակարգից դուրս բերելու համար: ՀՀ զինված ուժերը բոլորին են, բոլորը պարտավոր են ծառայել Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, պետական մարմինները, եթե ասում են, որ կոռուպցիա կա, պարտավոր են արմատախիլ անել, բայց բոլորը հայրենիքի նկատմամբ ունեն նույն պարտականությունները, անկախ սոցիալական, ռասայական և այլ կատեգորիաներից»։
Մանրամասն՝ տեսանյութում։