Փոխարժեքներ
17 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
1 կողմ, 87 դեմ, 0 ձեռնպահ ձայներով Ազգային ժողովը ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի նախաձեռնած «Զինվորական ծառայության մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների նախագիծը չներառեց լիագումար նիստերի օրակարգ։
Նշենք, որ այս նախագիծը ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ բացասական եզրակացություն էր ստացել և, հետևաբար, հավելյալ քվեարկությամբ խորհրդարանը պետք է որոշեր` այն ներառել լիագումար նիստերի օրակարգ, թե ոչ։
Հիշեցնենք` ըստ օրենքի` քաղաքացիները կարող էին պարտադիր զինվորական ծառայություն անցնել ընդամենը 1 ամիս ու վճարել 24 միլիոն դրամ կամ պարտադիր զինվորական ծառայություն անցնել 4 ամիս և վճարել 18 միլիոն դրամ։