|
Փոխարժեքներ
16 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
Կրեմլն արձանագրել է Իտալիայից, Ֆրանսիայից և Գերմանիայից հնչող ազդանշանները Ռուսաստանի հետ երկխոսության անհրաժեշտության վերաբերյալ և դա համարում է արևմտյան երկրների դիրքորոշումների դրական զարգացում։ Այդ մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք արձանագրել ենք վերջին օրերին մի ամբողջ շարք եվրոպացի ղեկավարների կողմից, մասնավորապես՝ Փարիզից, Հռոմից և նույնիսկ Բեռլինից արված հայտարարությունները, որքան էլ տարօրինակ թվա, այն բանի օգտին, որ, այնուամենայնիվ, Եվրոպայում կայունության համար ռուսների հետ անհրաժեշտ է խոսել։ Դա լիովին համապատասխանում է մեր տեսլականին», - ասել է Կրեմլի խոսնակը։
«Եթե դա իրոք լրջորեն արտացոլում է եվրոպացիների ռազմավարական տեսլականը, ապա դա նրանց դիրքորոշումների դրական զարգացումն է», - նշել է Պեսկովը։
Կրեմլի խոսնակը հիշեցրել է, որ դեռ հենց վերջերս Եվրոպայի մայրաքաղաքներից հնչում էին հայտարարություններ, որոնք բացարձակապես բացառում էին ռուսների հետ որևիցե երկխոսության հնարավորությունը, և որոնցում խոսվում էր սոսկ Ռուսաստանի ջախջախիչ պարտության անհրաժեշտության մասին։
«Այսպիսի ուտոպիական հայտարարություններ։ Տեսնենք՝ ինչպես կզարգանան իրադարձությունները», - ասել է Պեսկովը։
Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղարն առանձնահատուկ ընդգծել է, որ նման կարգի երկխոսություն հաստատվել է ամերիկացիների հետ։
«Մենք բարձր ենք գնահատում այդ առնչությամբ ամերիկացիների ջանքերը», - ասել է նա: