|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ադրբեջանական կողմը Ֆրանսիայից ներողություն է սպասում France 2 հեռուստաալիքով Փարիզում Օլիմպիական խաղերի բացման արարողության հեռարձակման ժամանակ արված հայտարարությունների համար։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն, որի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
Հուլիսի 26-ին Օլիմպիական հավաքականների շքերթում հայ մարզիկների շքերթի ժամանակ France 2 հեռուստաալիքի հաղորդավարներն ուղիղ եթերում հայտարարեցին, որ Հայաստանը պատմականորեն ֆրանսիացիներին հոգեհարազատ երկիր է, իսկ անցյալ տարի սգո տարի էր Ղարաբաղի կորստի պատճառով, որը, ըստ մեկնաբանների, անցել է ադրբեջանական բանակի ձեռքը։
ԱԳՆ խոսնակի խոսքով, Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) պատասխանել է Ադրբեջանի պաշտոնական բողոք-նամակին, ներողություն խնդրել Բաքվից «France 2 հեռուստաալիքի անընդունելի հայտարարությունների համար՝ ընդգծելով, որ դրանք անհամատեղելի են այն սկզբունքների և արժեքների հետ, որոնք ՄՕԿ-ը փորձում է նպաստել սպորտի և Օլիմպիական խաղերի միջոցով»:
Այխան Հաջիզադեի խոսքով՝ Բաքուն Ֆրանսիայից ներողություն է ակնկալում։