|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Անհայտ տղամարդը փորձել է Բեռլինից Վիեննա ավտոբուսով 35 կգ մարիխուանա տեղափոխել, հայտնում է Բեռլինի ոստիկանությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Մարիխուանան հայտնաբերել են Բեռլինի կենտրոնական ավտոկայանում։ Տղամարդը Դրեզդենով Վիեննա ուղեւորվող ավտոբուսում որպես ուղեբեռ հանձնել է երկու ճամպրուկ ու տեղավորվել ավտոբուսում։ Ճամպրուկները տեղադրելիս՝ ավտոբուսի վարորդը ուժեղ հոտ է զգացել, իսկ ուղեբեռի տերը, նկատելով դա, դուրս է ցատկել ավտոբուսից ու փորձել տաքսի նստել։ Ավտոբուսային ֆիրմայի աշխատակիցները արագ են արձագանքել,միանգամից զանգահարել են ոստիկանություն ու իրավիճակը բացատրել տաքսիստին, որից հետո կասկածյալը փախուստի է դիմել։
Իրավապահները փնտրում են նրան։ Որպես հոտի «արգելափակիչ»՝ նա օգտագործել էր սուրճ, այն լցնելով ճամպրուկի մեջ, մարիխուանայով փաթեթների արանքում։