|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ՌԴ Պետդումայի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին հայտարարել է, որ արտաքին ուժերն ի վիճակի չեն վնաս հասցնել ռուս-ադրբեջանական հարաբերություններին. հայտնում է РИА Новости-ն:
Հաղորդվում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Սլուցկին հանդիպում են ունեցել Բաքվում: Հանդիպման ընթացքում Սլուցկին ասել է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերությունն ամրապնդվում է, և դրական է գնահատել այդ գործընթացը:
Կողմերը քննարկել են ռուս-ադրբեջանական հարաբերությունների տարբեր ուղղություններ, այդ թվում՝ միջխորհրդարանական կապերի զարգացումը: