|
Փոխարժեքներ
11 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Մոսկվան համարում է, որ ՌԴ-ում երկրի ներկայիս դեսպանի փոփոխության հարցը Հայաստանի իրավասությունն է, կան համապատասխան ընթացակարգեր այդ հարցերի լուծման համար։ Այս մասին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, փոխանցում է РИА Новости-ն։
«Ուղարկող պետության իրավասությունն է որոշել կոնկրետ երկրում դեսպանի թեկնածությունը։ Տվյալ դեպքում, ինչպես հասկանում եմ, խոսքը գնում է Ռուսաստանի Դաշնությունում դեսպանին փոխելու Հայաստանի ղեկավարության մտադրության մասին։ Նման հարցերի լուծման համար ընթացակարգեր են սահմանվել, ինչպես ես եմ հասկանում, դրանք կիրականացվեն»,- լրագրողներին ասաց նա։
Ավելի վաղ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ Հայաստանը նախատեսում է փոխել ՌԴ-ում դեսպանին, սակայն դիվանագիտական առաքելության ղեկավարի թեկնածուի անունը չի հստակեցրել։