|
Փոխարժեքներ
11 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը ուղևորներից ահազանգ է ստացել այն մասին, որ պետական աջակցություն ստացող Wizz Air ավիաընկերությունը Պրահա մեկնածներին բառացիորեն փողոցներն է գցել:
Wizz air-ը անորոշության մեջ է պահում ուղևորներին երեկվանից: Միայն ստացել են նամակ որ չվերթը հետաձգվում է և վերջ. ինչու, որքն ժանանակ չեն պարզաբանել:
Ինստագրամյան Elenchs_blog էջով հայտնի Էլեն Քանդարյանը հրապարակել է տեսանյութ, որ Պրահա–Երևան չվերթը չեղարկվել է՝ առանց հստակ բացատրության։ Նրա խոսքով՝ ուղևորներին ուղարկվել է հյուրանոց ընտրելու հղում, առաջարկվել է ընդամենը 1 օրով կացություն, մինչդեռ հաջորդ թռիչքը, ըստ նրա, 3 օրից է։ «Զրո ինֆորմացիա, զրո կոմունիկացիա հաճախորդի հետ», - նշել է նա։
Հիշեցնենք՝ կառավարության ծրագրով նոր ուղղություններով փոխադրումներ իրականացնող ավիաընկերություններին տրամադրվում է աջակցություն՝ «Շիրակ»-ով տեղափոխված յուրաքանչյուր ուղևորի համար 15.000 դրամ, իսկ «Զվարթնոց» ժամանողների համար՝ 20.000 դրամ։
Ստացվում է՝ պետությունը վճարում է հունգարական այդ ավիափոխադրողին, բայց երբ հարցը հասնում է ուղևորի իրավունքների պաշտպանությանը՝ տեղեկացված լինելու իրավունքին, գործադիրը անգործունակ է դառնում և սկսվում է լռության «չվերթը»։
«Ժողովուրդ»-ը դիմել է պատասխանատու կառույցներին՝ պարզելու՝ սուբսիդիա ստացող ավիաընկերության նկատմամբ ինչ վերահսկողություն կա, և ով է պատասխանատվություն կրում նման դեպքերում։ Ինչու են Հայաստանից մեկնած և Հայաստան ժամանող ուղևորները մնացել փողոցներում՝ առանց տեղեկության, առանց երկրի կողմիցաջակցության: Բայց դեռ պաշտոնական պատասխան չունենք:
Ի դեպ, սա միակ բողոքը չէ, որ քաղաքացիները հայտնում են, մնացածի մասին՝ հաջորդիվ, հերթով»։