|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ ԱԳՆ-ի ` ավելի վաղ տարածված հայտարարությանը, որում ասվում էր, որ Ադրբեջանի կողմից հրադադարի շարունակական դատապարտելի խախտումները և սադրիչ գործողությունները, որոնք վերջին օրերին պատճառ են դարձել մարդկային անդառնալի կորուստների և հանգեցրել շփման գծում իրավիճակի լուրջ լարման, ԱԳ նախարարների հանդիպմանն ընդառաջ` ձևավորել են ոչ նպաստավոր միջավայր։
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարությունում դարձյալ վրդովմունք է հայտնում այն կապակցությամբ, որ ՀՀ ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանը պարգևատրել է հայ զինվորի սպանության վրեժն առած զինծառայողներին. հայտնում է oxu.a-ը:
Ասվում է, որ բանակցությունների կարևորագույն նպատակներից է «օկուպացված տարածքներից» հայկական ԶՈւ-ի դուրսբերումը: «Քանի դեռ հայկական զինված ուժերը պահպանում են իրենց ներկայությունը Ադրբեջանի տարածքում, ավելի կարևոր թեմա բանակցությունների համար չի կարող լինել»,- ասվում է հայտարարությունում: