|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Շաբաթ օրը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 6-րդ նիստի օրակարգի հարցերի քննարկմանն անցնելուց առաջ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է անցած օրերին Ադրբեջանի կողմից հրադադարի կոպիտ խախտման դեպքերին ՝ անելով հետևյալ հայտարարությունը. «Հայաստանը, իսկ երբ ես ասում եմ Հայաստանը՝ Լեռնային Ղարաբաղը նրա անբաժան մասն է, երկրագնդի ամենառազմականացված տարածքներից են»:
Ադրբեջանի ԱԳՆ-ն շտապել է արձագանքել ՀՀ նախագահի հայտարարությանը՝ շարունակելով իր հին երգը և մեղադրելով ՀՀ-ին ԼՂՀ-ի ներկայիս ստատուս քվոն պահպանելու ցանկության և Ադրբեջանի «տարածքները» «օկուպացնելու» մեջ։
Ադրբեջանի ԱԳՆ-ն նաև համարձակվել է խոսել անպատժելիության մթնոլորտի և ամենաթողության մասին։