կարևոր
3550 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-16 14:21
Քաղաքական

Արցախում պաշտոնանկությունների ժամանակը չէ, Բաքուն է ուզում Ռուբեն Վարդանյանի հրաժարականը. Ռուստամյան

Այսօր գերակա խնդիր կա և հանուն այդ գերակա խնդրի բոլոր մնացած հարցերը պետք է ստորադասվեն։ Այս մասին Ազգային Ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:

«Այս առումով Արցախը մեր համար միշտ եղել է առաջնորդող, արցախահայությունը միշտ ցույց է տվել այդ միասնականության կամքը և իր այդ առաքելության տերն է հիմա էլ։ Արցախը այսօր մեր առաջին գծում պայքարող ժողովուրդն է և իրենք չպետք է թույլ տան որևէ քայլ, որով այդ միասնականությունը կարող են խաթարել։ Այն խնդիրները, որոնք այսօր դրվում են կապված նախագահի հրաժարականի հետ և մնացած դրանից բխող գործընթացներ, նոր ընտրություն, ես կարծում եմ, այս փուլում դա ժամանակավրեպ խնդիր է, որովհետև այս ծանր իրավիճակում, չլուծված այս կարևորագույն հարցը չհաղթահարած այս մարտահրավերը, որը Ադրբեջանը, ըստ էության, պարտադրում է, մենք գնանք ավելի սրելու։ Այսօրվա իշխանությունները ունեն հստակ լիգիտիմություն, որը նրանց գլխավոր առավելությունն է, ոչ ոք ընտրությունները կասկածի տակ չի դրել, որ կայացել է Արցախում»:

Նրա խոսքով՝ քանի որ այդ իրավիճակը գոյություն ունի՝ պետք է թև կանգնեն այդ լիգիտիմությանը. «Իրենք ընտրվում էին հենց հասկանալով, որ շատ ծանր գորընթացներ են սպասվում: Կարող է այդ ժամանակ հայտնի չէր, չէր երևում, որ այդ պատերազմը շատ արագ տեղի կունենա, բայց բոլորը գիտեին, որ այդ իշխանությունը, որը ձևավորվում էր Արցախում ունենալու է պատմական առաքելություն, որի մասին բազմիցս խոսվել է։ Պետք է իսկապես ընտրված թե՛ առաջնային մանդատ ունեցող, թե՛ Ազգային Ժողովը, թե՛ նախագահը առաջին հերթին տեր կանգնեն իրենց մանդատներին և իրենց լիգիտիմությունը պահպանեն, որովհետև դրա շուրջ է, որ պետք է ձևավորվի մասնական մթնոլորտը, և այս պայքարը ունենա հստակ առաջնորդ»,- ասաց նա:

Անդրադառնալով Ռուբեն Վարդանյանի հրաժարականին պատգամավորը նշեց, որ այդ մասին շատ ուղղակի ասել են ադրբեջանցիները և իրենք ուղիղ խնդիր են դնում, որ այդտեղից պետք է դուրս հանել Ռուբեն Վարդանյանին, այսքանը բավական է , որ դա չկատարվի. «Ուրեմն ինչ է նշանակում, թույլ տալ, որ Ադրբեջանը որոշի թե ով պետք է ստանձնի այս կամ այն պաշտոնը։ Նշանակում է մենք կամաց- կամաց զիջելով կկորցնենք սուբյեկտայնությունը: Այսօր արդեն այդ խնդիրը գոյություն ունի, Արցախը որպես սուբյեկտ պետք է դա դրսևորի, մենք ուրիշ ճանապարհ չունենք, ընդհակառակը, այս ծանր իրավիճակը փաստում է՝ ինչքան կարևոր է Արցախի սուբյեկտայնությունը»,- ասաց նա:

«Շատ կարևոր եմ համարում, որ Արցախում հարցի լայն ներքին քննարկումների արդյունքում բոլորը հանգեցին ճիշտ եզրակացության, որ այսօր գերակա խնդիր կա և հանուն դրա բոլոր մնացած հարցերը պետք է ստորադասվեն»,-ԱԺ-ում ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով Արցախի վերջին ներքաղաքական զարգացումներին:

Նրա կարծիքով՝ Արցախը միասնականության հարցում միշտ հայերի համար եղել է առաջնորդող, արցախահայությունը միշտ ցույց է տվել միասնական կամքը և այսօր էլ իր այդ առաքելության տերն է:

«Արցախցին այսօր ամենաառաջին գծում պայքարող մեր ժողովուրդն է և իրենք չպետք է թույլ տան որևէ քայլ, որը կարող է այդ միասնականությունը խաթարել»,-հայտարարեց Ռուստամյանը:

Նա ժամանակավրեպ համարեց այս փուլում Արցախում նախագահական ընտրություններ անցկացնելը:

«Չլուծված այս կարևորագույն մարտահրավերի պայմանում, որն Ադրբեջանը մեզ պարտադրում է, մենք չպետք է իրավիճակ լարենք, քանի որ Արցախի իշխանությունն այսօր ունի հստակ լեգիտիմություն, որը գլխավոր առավելությունն է, որ ոչ ոք, առնվազը հայակական իրականության մեջ, 2020 թվականի Արցախի ընտրությունները կասկածի տակ չի դրել: Այս իրավիճակում իշխանությունները պետք է տեր կանգնեն այդ լեգիտիմությանը»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:

«Յուրաքանչյուրը յուրովի աշխատանքային խմբեր է ձևավորել: Հայաստանն էլ ասում է, որ աշխատանքային խումբ է ձևավորել, որը պետք է զբաղվի հումանիտար հարցով, Արցախում կա այդպիսի աշխատանքային խումբ: Մեր առաջարկածն այն է, որ միասնական աշխատանքային խումբ, կամ խորհուրդ ձևավորվի, որը կառաջացնի համահայկական զորաշարժ»,-ճեպազրույցի ժամանակ ԱԺ-ում հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:

Նրա խոսքով՝ միասնական մարմինը կոգնի, որ որտեղ էլ հայը գտնվի, իման, թե ինչ պետք է անի, որպեսզի օգնի Արցախի իր եղբայրներին և քույրերին:

Հիշեցնելով, որ ՀՅԴ-ն տարբեր երկրներում կառույցներ ունի՝ Ռուստամյանը տեղեկացրեց, որ սփյուռքի ներկայացուցիչներն իրենց անընդհատ հարցնում են, թե ինչով կարող են օգտակար լինել, քանի որ չեն կարող սպասել և տեսնել, թե այնտեղ ինչպես է շնչահեղձ լինում արցախահայությունը:

«Մենք ասել ենք, որ պետք է երկու կողմերի պաշտոնական մոտեցմամբ ձևավորված մի շտաբ կամ խորհուրդ լինի, որը տեղակայվի Արցախի ներկայացուցչությունում: Այն լինի մի տեղում, որպեսզի բոլորը իմանան, թե Արցախին օգնելու համար ուր դիմեն»,-հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը:

Ռուստամյանի ներկայացմամբ՝ շտաբում կլինեն նաև տեղեկատվություններ, թե ինչ հումանիտար խնդիրներ կան Արցախում, ինչպես պետք է դրանք լուծեն, դրանից բխող քաղաքական հայտարարություններ էլ կլինեն, ի պաշտպանություն Արցախի:

«Այսինքն, այս ամբողջ պրոցեսը միասնական գործընթացի վերածելու հարց այսօր գոյություն ունի»,-հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավորը և հավելեց, որ այդ հարցն արդեն Արցախում էլ է քննարկվում: