|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
«Մենք պետք է այս ամենին որակավորում տանք և այն մեկ բառով կարող ենք տալ՝ «Բռնազավքում», այն բռնազավթված է որոշակի մարդկանց կողմից»,-ասաց «Յոթ վերք» եկեղեցու հոգևոր հովիվ տեր Հուսիկ քահանա Գրիգորյանը՝ մեկնաբանելով գիւշերը եկեղեցու դռների կնիքումը և այս պահին Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ «պատարագի» մատուցումը։
«Տեղի ունեցողը պետք է սովորեցնի, թե ինչ պիտի չանենք ու ինչ եզրակացությունների և հետևությունների առիթ ունենանք։ Շիրակցու համար այսօր շատ ցավալի օր է, որովհետև 37 տարի առաջ այս օրը մեծ ցնցում եղեվ։ Զգացողության մակարդակով այս պահին նույն ավերածության փճացման վնասված վիճակի դրություն ես ապրում»,-ասաց Տեր Հուսիկը ։
Նրա խոսքով այս պահին կսկիծով ու մրմուռով են մտել «Յոթ վերք» եկեղեցում։
Տեր Հուսիկի տեղեկություններով Նիկոլ փաշինյանի համար Արարատյան թեմից մի հոգևորական է պատարագը մատուցելու՝ Արարատ անունով։