|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.31 |
| EUR | ⚊ | € 436.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.7767 |
| GBP | ⚊ | £ 503.37 |
| GEL | ⚊ | ₾ 138.21 |
Երեկ՝ ժամը 23:30-ի սահմաններում, «Գազ 31029» մակնիշի ավտոմեքենայով վթարի է ենթարկվել Շիրակի մարզի «Յոթ վերք» եկեղեցու քահանան՝ Հովհաննես Սարգսյանը։
Վթարի հետևանքով քահանան, երեցկինը և քահանայի քույրը տեղափոխվել են «Գյումրու» ԲԿ:
Հիվանդանոցից yerkir.am_ին տեղեկացրեցին, որ երեքի կյանքին էլ վտանգ չի սպառնում:
«Քահանան ստացել է գլխուղեղի ցնցում, ճակատին մի փոքր բացվածք է ունեցել, որը կարվել է: Նրա գիտակցությունը տեղն է, վիճակը` կայուն: Քահանայի քրոջ վիճակը ևս լավ է: Մի քանի օր մեր հսկողության ներքո մնալուց հետո հավանաբար դուրս կգրվեն: Ամենաշատը վնասվել է երեցկինը, ով, բացի գլխուղեղի ցնցումից, ունի նաև դիմածնոտային վնասվածքներ»,- ասացին հիվանդանոցից: