կարևոր
1447 դիտում, 6 ժամ առաջ - 2025-12-07 11:20
Հասարակություն

Կուզի Նիկոլ էղնի, ով կուզի՝ էղնի, սա սրբապղծություն է․ քաղաքացիները վրդովված են, նրանց թույլ չեն տալիս մտնել Յոթ վերք

Կուզի Նիկոլ էղնի, ով կուզի՝ էղնի, սա սրբապղծություն է․ քաղաքացիները վրդովված են, նրանց թույլ չեն տալիս մտնել Յոթ վերք

Բազմաթիվ քաղաքացիներ այս պահին հավաքված են Գյումրիի Յոթ վերք եկեղեցու շուրջ և իրենց վրդովմունքն են հայտնում, որ իրենց թույլ չեն տալիս մոտենալ կամ մտնել եկեղեցի, քանի որ Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցներն են այսօր  մասնակցելու պատարագի։ 

«Սա սրբապղծություն է»,-վրդովված ասաց քաղաքացիներից մեկը։ 

«Անգամ թուրքերն են թույլ տվել, որ այստեղ պատարագ լինի, էսօր դուք ի՞նչ եք անում, ամոթ է։ Կուզի Նիկոլ էղնի, ով կուղի՝ էղնի, չի կարելի նման վերաբերմունք ցույց տալ։ Երկրի ղեկավար կոչվածն ինչ իրավունք ունի նման բան անել, թող բոլորիս ձերբակալեն, հետո՞»,–բարկացած բղավում էր եկեղեցի եկած տղամարդկանցից մեկը։

Նշենք, որ այդ ընթացքում երևում է, որ Նիկոլ Փաշինյանը՝ մյուս բարձրաստիճան պաշտոնյաների հետ արդեն մոտենում են  եկեղեցուն, որը երեկ ուշ երեկոյան ԱԱԾ պետի հսկողությամբ քահանաները կապարակնքել և հանձնել էին ոստիկանությանը։ 

Հիշեցնենք, որ Շիրակի թեմի բոլոր հոգևորականները հրաժարվել էին պատարագ մատուցել Փաշինյանի պայմաններով, այն է՝ զեղչելով վեհափառ հայրապետի անունը, ուստի այսօր Փաշինյանն իր հետ «շրջիկ» հոգևորական է բերելու, ով իր համար պատարագ կմատուցի։