կարևոր
4222 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-05 15:12
Հասարակություն

Ինձ համար կանգնած էի, ինչ առանձնահատուկ բան պիտի անեի ո՞ր․ Սրբազանը՝ Փաշինյանի՝ Յոթ Վերք այցելելու մասին. hraparak.am

Ինձ համար կանգնած էի, ինչ առանձնահատուկ բան պիտի անեի ո՞ր․ Սրբազանը՝ Փաշինյանի՝ Յոթ Վերք այցելելու մասին. hraparak.am

Այսօր  Նիկոլ Փաշինյանը Գյումրի է այցելել է, մտել Յոթ Վերք եկեղեցի, որտեղ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս սրբազանի գլխավորությամբ սուրբ պատարագ է մատուցվել:

Փաշինյանը  հանդիպելով սրբազանի անբարեհամբույր հյուրընկալությանը, դուրս է եկել եկեղեցուց, ըստ տեղեկությունների վարչապետը գնացել է 58 թաղամասում գտնվող Հակոբ Մծբնեցի եկեղեցի՝ այնտեղ մատուցվող պատարագին հաղորդակից լինելու:

Միքայել արքեպիսկոպոս Սրբազանի հետ hraparak.am-ը զրուցեց պատարագից անմիջապես հետո: Սրբազանն ասաց, որ վարչապետն, այո, եկեղեցի մտել է եւ արագ հեռացել: «Մի վայրկյանով մտավ դուրս եկավ, ավելի ճիշտ՝ մոմ վառեց, գնաց, տևեց երևի 1 րոպե»:

Սրբազանից հետաքրքրվեցինք՝ ճիշտ է, որ վարչապետն իր կողմից սառը վերաբերմունքի է արժանացել եւ հավանաբար հեռացել է հենց այդ պատճառով, քանի որ ջերմ ընդունելության չի արժանացել: « Ես ինձ համար կանգնած էի, պատարագ էի մատուցում, ինչ առանձնահատուկ բան պիտի անեի ո՞ր»,-ասաց նա:

Հարցին, թե տեղյակ է ՝  Յոթ Վերքից դուրս գալով՝ Փաշինյանն այլ եկեղեցի է այցելել, Սրբազանը պատասխանեց․«Տեղյակ չեմ, եւ դա իր անելիքն է, իր գործն է․․․»:

Աղբյուրը՝ hraparak.am