|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
Սոցիալիստական ինտերնացիոնալը շնորհավորական ուղերձ է հղել ՀՅԴ-ին 135 ամյակի առթիվ, որում ասվում է.
«Սոցիալիստական ինտերնացիոնալի անունից Ձեզ և Հայ Յեղափոխական Դաշնակցության բոլոր անդամներին հղում եմ ՝ իմ ամենաջերմ և եղբայրական շնորհավորանքները՝ Ձեր կուսակցության 135-րդ տարեդարձի առիթով։
Ձեր կուսակցությունը ղեկավարել է Հայաստանի Առաջին Հանրապետությունը ստեղծելու ջանքերը և առաջատար դեր դեր խաղացել՝ հայկական իրավունքների առաջմղման և հայկական ինքնության պահպանման գործում։ Տարիների ընթացքում, չնայած բազմաթիվ մարտահրավերների, դուք մնացել եք ակտիվ և անշեղ ձեր սկզբունքներին։
Մենք նաև կոչ ենք անում Բաքվում պահվող 23 հայ բանտարկյալների անհապաղ ազատ արձակման, ներառյալ Դավիթ Իշխանյանին՝ Սոցիալիստական Ինտերնացիոնալի XXVI կոնգրեսի (Մադրիդ, 2022) մասնակցին, և հորդորում ենք, որ Բաքվի Ռազմական դատարանում բոլոր փաստացի փակ և քաղաքականորեն մոտիվացված դատավարությունները իրականացվեն ամբողջական թափանցիկությամբ և խիստ համապատասխան միջազգային չափանիշներին։
Այս նշանակալի հոբելյանը կանգնած է որպես ուժեղ վկայություն ձեր կուսակցության պատմական դերի, սոցիալական արդարության հանդեպ տևական նվիրվածության, ինչպես նաև ժողովրդավարության, համերաշխության և ժողովրդի իրավունքների համար պայքարի նկատմամբ ունեցած աներեր հանձնառության։
Խնդրում եմ ընդունել, սիրելի ընկեր, մեր ամենաբարձր հարգանքը և լավագույն մաղթանքները՝ առաջիկա տարիներին շարունակական ուժի, միասնության և հաջողության համար։
Համերաշխությամբ,
Շանտալ Կամբիվա
Սոցիալիստական ինտերնացիոնալի գլխավոր համակարգող»: