|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Կրեմլը Թրամփի վարչակազմի կողմից ազգային անվտանգության ռազմավարության փոփոխությունը, որը Ռուսաստանին այլևս չի անվանում «ուղղակի սպառնալիք», դրական քայլ է համարում: Այս գնահատականը տվել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։
«Մենք սա դրական քայլ ենք համարում», – ընդգծել է նա։
Դեկտեմբերի սկզբին Միացյալ Նահանգները հրապարակել է նոյեմբերին հաստատված իր նոր Ազգային անվտանգության ռազմավարությունը: Այն, ի թիվս այլ բաների, կոչ է անում համագործակցել Մոսկվայի հետ ռազմավարական կայունության հարցում։
Փաստաթղթում նշվում է, որ ԱՄՆ ամենակարևոր շահագրգռվածությունը Ուկրաինայում ռազմական գործողությունների արագ դադարեցումն է՝ եվրոպական երկրների տնտեսությունները կայունացնելու, հակամարտության սրացումը կամ ընդլայնումը կանխելու և «Ռուսաստանի հետ հարաբերություններում ռազմավարական կայունությունը վերականգնելու» նպատակով։