կարևոր
1510 դիտում, 10 ժամ առաջ - 2025-12-07 17:27
Քաղաքական

Մեր ընդհանուր ցանկությունն է ապրել ազատագրված և արդար հայրենիքներում՝ հեռու բոլոր սպառնալիքներից. Նիկոս Անաստասիու

Մեր ընդհանուր ցանկությունն է ապրել ազատագրված և արդար հայրենիքներում՝ հեռու բոլոր սպառնալիքներից. Նիկոս Անաստասիու

Կիպրոսի ԷԴԵԿ սոցիալիստական կուսակցությունը շնորհավորական ուղերձ է հղել ՀՅԴ-ին 135 ամյակի առթիվ, որում ասվում է. 

«Ձեր կուսակցության հիմնադրման 135-րդ տարեդարձի առիթով մաղթում եմ, որ Հայաստանի քույր սոցիալիստական կուսակցության պայքարը պսակվի հաջողությամբ՝ ի բարօրություն հայ ժողովրդի։

Մաղթում եմ նաև, որ հաջորդ տարվա հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում ձեր կուսակցությունը առավել ևս ամրապնդվի, և Հայաստանի ժողովուրդը ձեզ ավելի մեծ ուժ տա՝ շարունակելու ձեր հետևողական պայքարը՝ ապահովելու Հայաստանի ազգային ինքնիշխանությունն ու հայ ժողովրդի սոցիալական արդարությունը։

Սիրելի նախագահ,

Կիպրոսի և Հայաստանի ժողովուրդները բազմադարյա բարեկամություն, համատեղ անցյալ և ճակատագրեր ունեն, ինչպես նաև նույն թշնամին՝ թուրքական վայրագությունն ու ծավալապաշտությունը։

Կիպրոսի ներսում հայերը կազմում են Կիպրոսի պետության և հասարակության անբաժան ու արժեքավոր մասը։

Մեր ընդհանուր ցանկությունն է ապրել ազատագրված և արդար հայրենիքներում՝ հեռու բոլոր սպառնալիքներից, որտեղ տիրում են արդարությունն ու սոցիալական համակարգը։

Այս պայքարում ԷԴԵԿ-ը կանգնած է ՀՅԴ Դաշնակցության կողքին, և վստահ ենք, որ Դաշնակցությունն էլ կանգնած է մեր կողքին։

Ձեզ մաղթում եմ ուժ, տոկունություն և հաջողություն ձեր պայքարում։

Ընկերական բարևներով՝

Նիկոս Անաստասիու

Կիպրոսի ԷԴԵԿ սոցիալիստական կուսակցության նախագահ»: