|
Փոխարժեքներ
31 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.16 |
| EUR | ⚊ | € 432.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.6283 |
| GBP | ⚊ | £ 497.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.82 |
Գլխավոր դատախազությունը շարունակում է ձախողել դատարանում պետությանը պատճառված վնասի հատուցման գործերով՝ օրենքով նախատեսված հայցային վաղեմության ժամկետների խախտմամբ հայցեր ներկայացնելու պատճառով: Հերթական վճիռը, որով արձանագրվել է դատախազության կողմից թույլ տրված հայցային վաղեմության ժամկետի խախտման փաստը, կայացվել է օրեր առաջ՝ 2026 թվականի մարտի 12-ին: ՀՀ հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ դատավոր Լ․ Դրմեյանի, վճռել է մերժել ՀՀ գլխավոր դատախազության հայցն ընդդեմ «Դիվինո» ՍՊԸ-ի (գործունեությունը դադարեցված է) տնօրեն Արտակ Դաշտոյանի՝ պետությանը պատճառված վնասի հատուցում գումար բռնագանձելու պահանջի մասին:
Դատախազությունը դեռևս 2025 թվականի հունիսի 16-ին դիմել էր Հակակոռուպցիոն դատարան և պահանջել Արտակ Դաշտոյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության՝ որպես պետությանը պատճառված վնասի հատուցում բռնագանձել 7 189 979 ՀՀ դրամ գումար: Ըստ դատախազության՝ ընկերության տնօրեն Արտակ Դաշտոյանը պակաս է հաշվարկել և պետական բյուջե չի վճարել նշված չափի հարկերը, ինչի փաստով դեռևս 2022 թվականի հունիսի 1-ին հարուցվել է քրեական վարույթ, որը երկու ամիս անց կարճվել է: Դրանից հետո նույնպես «ԴԻՎԻՆՈ» ՍՊԸ-ի կողմից հարկային պարտավորությունների գծով վճարումներ չեն կատարվել, և ընկերությունը 18.09.2024 թ. կայացված վճռով ճանաչվել է սնանկ, ու դադարել են ընկերության հարկային պարտավորությունները։
Հուլիսի 28-ին դատարանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը՝ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ, և 7 189 979 ՀՀ դրամ գումարի չափով արգելանք դրել Արտակ Դաշտոյանին սեփականության իրավունքով պատկանող գույքերի վրա: 2025 թվականի դեկտեմբերի 1-ին կայացած նախնական դատական նիստում պատասխանողի անունից ներկայացվել է միջնորդություն՝ հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ: Վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համապատասխան դրույթները՝ պատասխանողը հայտնել է, որ գործով հայցային վաղեմության ընթացքը պետք է սկսված համարել ՀՀ ՊԵԿ հարկային համալիր ստուգումների վարչության 30.05.2022 թվականին կազմված ստուգման ակտի օրվանից, որով ամրագրվել է ենթադրյալ պարտավորությունը, և հենց այդ պահից պետական մարմինները տեղեկացել են կամ պետք է տեղեկացած լինեին ենթադրյալ վնասի մասին։ Այսինքն՝ պահանջ ներկայացնելու իրավունքի իրացման համար անհրաժեշտ բոլոր իրավական և փաստական հիմքերը ձևավորվել են հենց ստուգման ակտի կազմման օրվանից։ Ըստ քաղաքացիական օրենսգրքի ընդհանուր կարգավորումների՝ վնասի հատուցման պահանջի վաղեմության ժամկետը սկսվում է այն օրվանից, երբ վնասի մասին հայտնի է դառնում իրավունք ունեցող կողմին։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: