|
Փոխարժեքներ
01 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.16 |
| EUR | ⚊ | € 432.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.6283 |
| GBP | ⚊ | £ 497.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.82 |
«Հրապարակ»-ը գրում է․ «Կիրակի օրը Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպով քրեական հետապնդման ենթարկվող Դավիթ եւ Միքայել Մինասյանների մայրը՝ Գայանե Մինասյանը, 2000-ականների սկզբին Գերմանական տեխնիկական համագործակցություն (GTZ) կազմակերպության Իջեւանի գրասենյակի ղեկավարն էր։
Նրա աջակցությամբ Տավուշի մարզում ստեղծվել են համայնքների 4 միություններ։ Այդ գրասենյակի միջոցով, Գերմանիայի ֆինանսավորմամբ Տավուշի մարզում հարյուրավոր ծրագրեր են իրականացվել, որոնք նպաստել են Իջեւանի, Նոյեմբերյանի, Դիլիջանի, Բերդի բնակավայրերի ենթակառուցվածքների զարգացմանը։ Գայանե Մինասյանի ղեկավարությամբ Տավուշում մեծ ծավալի հանրօգուտ գործ է արվել»։