Միասին կարող ենք
կարևոր
502 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-31 16:51
Հասարակություն

Նյութական օգնությունից բացի, ՀՅԴ-ն նաև պատրաստ է մասնագիտական խմբեր ուղարկել բարեկամ Իրան․ վիրաբույժ Հենրիկ Մարգարյան

Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի կողմից այսօր դեղեր և դեղորայքային պարագաներ են փոխանցվել ՀՀ-ում Իրանի դեսպանությանը:

«Այսօր մենք մի փոքր աջակցություն բերեցինք Իրանի ժողովրդին՝ դեղորայքի բժշկական պարագաների տեսքով։ Հատկանշական է, որ այդ պարագաները հավաքելուց մեզ պետք եկավ մեր դառը փորձն Արցախի»,-ասաց «Տոնոյան» բժշկական կենտրոնի վիրաբույժ, 44-օրյայի մասնակից Հենրիկ Մարգարյանը։

«Իհարկե, ոչ մի օգնություն Էլ ունակ չէ բարեկամ Իրանի ժողովրդի ցավը մեղմելու, սփոփելու համար, բայց որպես մարդ, որպես բժիշկ, պարտավոր ենք ցավի ու վշտի մեջ գտնվող մարդկանց կողքին լինելու»,-ասաց Հենրիկ Մարգարյանը՝ հավելելով․ «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը ոչ միայն պատրաստակամ է նյութական աջակցություն ցուցաբերելու, այլ նաև մասնագիտական, մենք մասնագիտական խմբեր ունենք, մասնագիտական խմբերի կողմից մասնագիտական օգնություն, աջակցություն ցուցաբերելու»,-ասաց վիրաբույժ Հենրիկ Մարգարյանը։

Ի դեպ, մարդասիրական օգնությունն ընդունեց ՀՀ-ում Իրանի փոխդեսպանը՝ շնորհակալություն հայտնելով այս դժվարին օրերին Իրանի ժողովրդի կողքին լինելու համար:

Մանրամասն՝ տեսանյութում։