Միասին կարող ենք
կարևոր
424 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-31 10:23
Հասարակություն

Ժաննա և Արաքսյան չեն վճարում նաև տների գույքահարկերը

Ժաննա և Արաքսյան չեն վճարում նաև տների գույքահարկերը

Yerkir.am-ը օրեր առաջ տեղեկացրել էր, որ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու տեղակալ Արաքսիա Սվաջյանը պարտքեր են կուտակել ավտոմեքենաների անցած տարիների գույքահարկերի գծով:

Սակայն Yerkir.am-ի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ վերոնշյալ տիկնայք գույքահարկերի պարտքեր են կուտակել նաև անշարժ գույքի գույքահարկի գծով:

Մասնավորապես, Ժաննան չի վճարել բնակարանի 2021-2025թթ. գույքահարկը, որը կազմում է 47000 դրամ:

Արաքսիայի դեպքում գումարն անհամեմատ ավելի շատ է՝ 218000 դրամ: Արաքսիան չի վճարել Կենտրոն վարչական շրջանում գտվող բնակարանի և Արաբկիր վարչական շրջանում գտնվող հասարակական նշանակության շինության 2025թ. գույքահարկերը:

Հուսով ենք, Yerkir.am-ի հրապարակումից հետո, ինչպես ավտոմեքենաների դեպքում, այնպես էլ այս դեպքում սույն տիկնայք կմարեն գույքահարկի պարտքերը:

Իսկ թե ինչո՞ւ են զլանում պետական այս պաշտոնյաները հսկայածավալ պարգևավճարների դեպքում բարեխղճորեն վճարել գույքահարկերը,  պետության հանդեպ պարտքեր չկուտակել և դրանով իսկ օրինակ ծառայել հասարակ քաղաքացիների համար, թող դատի ընթերցողը։