|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Ժողովուրդ»- տեղեկություններով` Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում արդեն մի քանի ամիս է, ինչ աշխատավարձ չեն վճարում:
Երեկ այս առթիվ ստացած ահազանգի հեղինակն ասաց, որ «հրահանգավորումն արել է ՀՀ վարչապետը»:
Թե ինչո՞ւ, փորձեցինք պարզել կառավարության մամլո խոսնակ Արամ Անանյանից, ով խորհուրդ տվեց լուրը ճշտել ակադեմիայից: Այստեղ էլ տեղեկատվական վերլուծական կենտրոնի ղեկավար Ինգա Զոհրաբյանն ասաց, որ ֆինանսավորումը ԳԱԱ-ի համար արդեն պատրաստ է, եւ մարդիկ աշխատավարձերը առաջիկա մի քանի օրերի ընթացքում կստանան:
Մեզ հաջողվեց պարզել, որ չի բացառվում, որ աշխատավարձերի ուշացումները կապված են ԳԱԱ տարբեր ինստիտուտներում ՀՀ Վերահսկիչ պալատի կողմից արված ստուգումների հետ, որի ընթացքում, ասում են, բավականին աղաղակող չարաշահումներ են հայտնաբերվել: