Միասին կարող ենք
կարևոր
472 դիտում, 2 ժամ առաջ - 2026-03-31 12:20
Իրավական

Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանն ուղիղ եթերում զանգեց ՄԻՊ թեժ գծին․ տղաների իրավունքներն են խախտվել

«Առավոտյան երեխաներին առանց հանձնուք ստանալու, առանց հաց ուտելու, որովհետև ասեցին շտապ է, պետք է բերեն ՔԿ քաղաքային վարչություն»-Քննչական կոմիտեի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց Ծաղկազարդի օրը Սուրբ Աննա եկեղեցում պատարագի ընթացքում տեղի ունեցած միջադեպի մասնակից 18-ամյա եղբայրների փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։

Նա հենց շենքի դիմացից զանգահարեց ՄԻՊ և հայտնեց հետևյալը. «Ժամը 11-ին պաշտպաններին ծանուցել են, որ լինեն քաղաքի վարչությունում վարույթային գործողության։ Այս պահին ժամը 11:46 է, Երևան քաղաքի վարչության դռները փակ են, պաշտպանները չեն կարողանում ներս մտնել, երեխաները ներսում են։ Ես խնդրում եմ ձեր արագ միջամտությունը, մենք խոսում ենք առողջական խնդիրներ ունեցող երեխաների մասին, որոնք առավոտյան չեն էլ թողել հաց ուտեն, բերել են քաղաքի վարչություն, որ ինչ-որ շտապ գործողություն ունեն անելու, մինչև այս պահը պաշտպանները չեն կարողանում ներս մտնել։ Խնդրում եմ այս անգամ արագ արձագանքեք, չլինի այնպես, ինչպես բերման ենթարկելու օրը, երբ բոլոր գործողությունները ավարտվեց, նոր պաշտպանները կարողացան բարձրանալ իրենց մոտ»։