|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ռազմավարական հաղորդակցությունների մասնագետ, Fabula Strategic Communications ընկերության հիմնադիր, տնօրեն, Mediamonitoring.am համահիմնադիր Հրաչուհի Միրզոյանը հայտնում է, որ «Հայաստան» դաշինքի ցուցակով ԱԺ պատգամավորական մանդատը չի վերցնելու։
«Ի պատասխան բոլորիդ հարցումների` տեղեկացնում եմ, որ «Հայաստան» դաշինքի ցուցակով ԱԺ պատգամավորական մանդատս չեմ վերցնելու»,- ասել է նա։
Նշենք, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը 2026 թ.-ի մարտի 26-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: Նա ընտրվել է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում: Ավետիսյանի թեկնածությունն առաջադրել էին ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները: