Միասին կարող ենք
կարևոր
421 դիտում, 2 ժամ առաջ - 2026-03-31 12:01
Իրավական

Ժամը 11.00-ին մեզ կանչել են, բայց արդեն 40 րոպե է քննչական բաժնի դռները փակ են. պաշտպաններ

Կիրակի օրը Երևանի Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած դեպքով ձերբակալված եղբայրներին ձեռնաշղթաներով տեղափոխեցին քննչական վարչություն՝ հետնամուտքով։ Իսկ Քննչականի դռները փակ էին և պաշտպանները չկարողացան մտնել ներս։
 

«Այսպիսի ապօրինություն չեմ պատկերացնում։ Ի՞նչ են ուզում անեն, եթե եղբայրներն ունեն գրանցված պաշտպաններ, պաշտպանները այստեղ են և հայտարարում են, որ երեխեքին արդեն ներս են տարել՝ տարել են ի՞նչ անեն։ Տարել են մշակե՞ն, ճնշե՞ն, ի՞նչ անեն, որ հետո նոր թողնեն պաշտպանները ներս մտնեն։ Լավ ա լույսերը վառվում էին, թե չէ կմտածեի, որ այս վարչությունը լուծարվել է»,- ասաց պաշտպաններից Վարդուհի Էլբակյանը։