Միասին կարող ենք
կարևոր
442 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-31 14:12
Հասարակություն

Ժողովուրդը քեզ ատում է Նիկոլ, ռադդ քաշի, գնա՛. զոհվածի այրի

Ժողովուրդը քեզ ատում է Նիկոլ, ռադդ քաշի, գնա՛. զոհվածի այրի

Նիկոլ Փաշինյանը ֆոբիա ունի 18 տարեկան երեխեքի հանդեպ, ու սա դրա հերթական ապացույցն է, որ այս երկու երեխաների ճակատագիրը խեղվում է իր քմահաճույքի համար։ Այս մասին, այսօր՝ մարտի 31–ին, ՔԿ Երևանի քննչական վարչության դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց «Որդիների կանչ» ՀԿ նախագահ, զոհված կապիտան Իշխան Պետրոսյանի կինը՝  Արուս Հարությունյանը՝ անդրադառնալով մարտի 29–ին, ՍուրԱննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպին։։

«Այսինքն, եկեղեցին լիքն է, դու հրելով մտնում ես ներս, երեխեքը կանգնած են հանգիստ, դու հրում ես, քո ախրանիկները հրահրում են միջադեպ։ Երբ ինքը դուրս է գալիս քարոզարշավի, իր ախոռը տանում է, լցում է առաջը, այդ օրը հանգիստ, առանց միջադեպի անցնում է, բայց երբ չկանխատեսված դուրս է գալիս, անպայման մի հատ միջադեպ լինում է։ Դա ի՞նչ է նշանակում, դա նշանակում է, որ ժողովուրդը քեզ ատում է, Նիկոլ, ռադդ քաշի, գնա»,–ասաց նա։