Միասին կարող ենք
կարևոր
838 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-31 18:10
Աշխարհ

Իսրայելը դադարեցնում է Ֆրանսիայից զենքի գնումները

Իսրայելը դադարեցնում է Ֆրանսիայից զենքի գնումները

Իսրայելի պաշտպանության նախարարության գլխավոր տնօրեն, պահեստի բրիգադի գեներալ Ամիր Բարամը հրամայել է լիովին դադարեցնել Ֆրանսիայից զենքի գնումները, հաղորդում են իսրայելական լրատվամիջոցները։

Որոշումն ընդունել է նախարարությունը՝ Իսրայելի նկատմամբ թշնամաբար տրամադրված պետությունների հետ պայմանագրերը կրճատելու ավելի լայն ջանքերի շրջանակում։ Ֆրանսիայից գնումներ կատարելու փոխարեն, նախարարությունը կանցնի ներքին արտադրության և սարքավորումներ կգնի բարեկամ համարվող պետություններից։

Այդ քայլը հաջորդում է պատերազմի սկզբից ի վեր Ֆրանսիայի ձեռնարկած մի շարք գործողություններին, որոնք Երուսաղեմն ընկալել է որպես թշնամական։ Փարիզն Իսրայելի ներկայացուցիչներին արգելել է մասնակցել իր տարածքում անցկացվող պաշտպանական ցուցահանդեսներին և համաժողովներին, ինչպես նաև աջակցել է Իսրայելի դեմ զենքի էմբարգո սահմանելու կոչերին։ 

Գնումների դադարեցումը պաշտպանության նախարարի և նախարարության ղեկավարի ներքին պաշտպանական արտադրության բազան ընդլայնելու ավելի լայն ջանքերի մի մասն է։

Իսրայելի սպառազինության գրեթե ամբողջ ներմուծումը գալիս է երկու երկրներից՝ ԱՄՆ-ից և Գերմանիայից, մինչդեռ մյուս երկրները կազմում են ներմուծման մոտ 1%-ը։ Խոսքը ֆրանսիական մատակարարումների մասին չէ։ Հնարավոր է, որ դրանք կրկնակի նշանակության ապրանքներ լինեն։