|
Փոխարժեքներ
31 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.54 |
| EUR | ⚊ | € 433.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.6501 |
| GBP | ⚊ | £ 499.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.96 |
Մարտի 31-ը կարևոր օր է Վրաստանի նորագույն պատմության մեջ, գրում է Vector News-ը։
1991 թվականի մարտի 31-ին Վրաստանում անցկացվեց համազգային հանրաքվե՝ պետական անկախության վերականգնման վերաբերյալ, որը դարձավ երկրի պատմության շրջադարձային պահը։
Հանրաքվեին մասնակցել է ողջ երկրի բնակչությունը, ներառյալ Աբխազիայի և Սամաչաբլոյի (Ցխինվալի տարածաշրջան) բնակիչները։
Հանրաքվեին ներկայացված էր 1 հարց․
«Համաձա՞յն եք արդյոք վերականգնել Վրաստանի պետական անկախությունը` 1918 թվականի մայիսի 26-ի անկախության ակտի հիման վրա»։
Հանրաքվեին մասնակցել է 3 մլն 334,3 հազար մարդ․
«Այո» — 3 մլն 295,5 հազար (99,08%)
«Ոչ» — 16,9 հազար (0,51%)
Հանրաքվեի արդյունքները ստեղծեցին ժամանակակից վրացական պետականության իրավական հիմքը։ Արդեն 1991 թվականի ապրիլի 9-ին Գերագույն խորհուրդը ընդունեց անկախության վերականգնման ակտը։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախձեն նշել է, որ հանրաքվեն դարձավ ժողովրդի միասնական կամքի արտահայտություն և երկրի սուվերեն ապագայի հիմքը։