Միասին կարող ենք
կարևոր
289 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-01 13:31
Իրավական

Դավիթը միայն հարցրեց՝ դպրոցս ավարտելու հնարավորություն ունենալո՞ւ եմ, թե՞ ոչ. պաշտպանը հուզվեց

«Դավիթը մշտապես ունի բուժօգնության կարիք, ձերբակալման վայրում վատացել էր, առաջարկել էին հոսպիտալացնել, հոսպիտալացումից էր հրաժարվել»,-դատարանի դիմաց հայտնեց փաստաբան Վարդուհի Էլբակյանը։

Նա նշեց, որ նախօրեին Դավիթ Մինասյանը չէր հասկանում, թե իր հետ ինչ էր տեղի ունենում, իրեն ուր են տանում։

«Միակ հարցը, որ Դավիթն ինջ տվել է. «Ես դրպրոցս ավարտելու հնարավորություն ունենալո՞ւ եմ, թե՞ ոչ», որի պատասխանը ես չունեմ և այն ակնկալում եմ և՛դատարանից, և՛ քննչական մարմիններից, և՛ ընդհանրապես էս հասարակության որոշ ներկայացուցիչներից, ովքեր էս երեխաների ճակատագրի խեղման գործում մեծ լումա ունեցան»,- հայտարարեց Վարդուհի Էլբակյանը, որի որդին Դավիթ Մինասյանի համադասարանցին է։

Փաստաբանը հավելեց. «Որոշումը կբողոքարկենք, բայց էս դատարանից ինչ ակնկալեցինք, որ մյուս դատարանից ակնկալենք, այսօրվա մեր դատական համակարգը բոլորիս է ծանոթ»։
 

Հիշեցնենք, որ Ծաղկազարդի օրը պատարագի ընթացքում Նիկոլ Փաշինյանի, ՔՊ-ականների, անվտանգության աշխատակիցների մուտքից հետո Սուրբ Աննա եկեղեցում տեղի էր ունեցել միջադեպ, իբր Դավիթ Մինասյանը փորձել էր հարվածել Փաշինյանին։

Միջադեպի առնչությամբ երեք անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, այդ թվում Դավիթի երկվորյակ եղբոր՝ Միքայելի։ Միքայելը, թեև ունի մեղադրյալի կարգավիճակ, բայց խափանման միջոց է կիրառվել չբացակայելը։