|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Yerkir.am-ի հետ զրույցում ՀՀ ժողովրդական արտիստ, բանասիրական գիտությունների դոկտոր, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր և «Սայաթ-Նովա» մշակութային միության ղեկավար, բանահավաք, մանկավարժ Թովմաս Պողոսյանը հուզվեց Գագիկ Գինոսյանի հետ օրեր առաջ աշխատանքային քննարկումները ներկայացնելիս` նշելով, որ նա ամեն օր խանդավառվում էր նոր ծրագրերով ու անելիքներով։
«Նրա գործը շարունակողներ կան։ Եվ այս հոծ բազմությունը, որ եկել է հրաժեշտ տալու իր մեծ հային արթնանալու է։ Մեր ժողովուրդը ոտքի է կանգնելու և տեր է դառնալու իր հայրենքին ու ապագային» ,-ասաց նա։
Կամերային երաժշտության տանը շարունակվում է «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ և Արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանի վերջին հրաժեշտը։
Մանրամասն՝ տեսանյութում