կարևոր
457 դիտում, 3 ժամ առաջ - 2025-06-19 14:49
Հասարակություն

Ո՞ւմ դիմենք՝ Նիկոլի՞ն, ինքը բերող լիներ՝ շուտ կբերեր, Աբազյանին գործից հանեց, մեր հույսը լրիվ կտրում ա․ անհետ կորածի ծնողը հուզվեց

Մելիք Մելքոնյանը, ում որդին համարվում է անհետ կորած 44-օրյա պատերազմի ընթացքում, արդեն երկրորդ օրն է՝ ընտանիքի անդամների ու այլ հարազատների հետ մասնակցում է Բաղրամյան պողոտայի երկկողմանի փակմանը։ Ակցիայի հիմնական շարժառիթը՝ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արմեն Աբազյանի ազատումն է։

«Աբազյանը մեզ խոստացել էր՝ ամեն ինչ լավ ա լինելու, երեխեքը գալու են, ես կբերեմ»։

Նա վստահ է՝ գերիների վերադարձի հարցում արդյունքները Աբազյանի աշխատանքի արդյունքն են։ Վարչապետի հայտարարությանը, թե Աբազյանի պաշտոնանկությունը ոչինչ չի փոխի, Մելքոնյանը չի հավատում․

«Իրանք գիտեն, բայց մեզ չեն ասում։ Ասում են՝ գաղտնի է։ Լավ, բա տվեք երեխեքին, պրծեք»։

Նա նշում է, որ նորանշանակ ԱԱԾ ղեկավարը չի հանդիպել ծնողներին․

«Հինգ րոպե զրույց էինք ուզում, ինքը չեկավ»։

ՔՊ-ական պատգամավորներից, ըստ նրա, որևէ մեկը չի մոտեցել․

«ՔՊ-ականները ո՞նց կգան, երես պիտի ունենան»,- նշել է Մելքոնյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։