կարևոր
460 դիտում, 3 ժամ առաջ - 2025-06-19 14:11
Հասարակություն

Փաշինյանը պոտենցիալ քրոնիկ սուտասան ա, անհետ կորածի ծնողին ասել է՝ տանը ուրիշ երեխա չունե՞ք, գնացեք զբաղվեք ձեր ողջ էրեխեքով․ անհետ կորածի հարազատ

Անհետ կորածների հարազատները երեկվանից շարունակում են փակ պահել Բաղրամյան պողոտան, պահանջելով վերանշանակել Արմեն Աբազյանին ԱԱԾ համակարգում։ Նրանք վստահ են, որ հենց Աբազյանն էր զբաղվում իրենց որդիների ճակատագրով։

Հարազատներից Ալեքսան Ղուկասյանը նշել է, որ գիշերն անցկացրել են այնտեղ՝ սպասելով պատասխանների․

«Սպասել ենք պատգամավորների, երեկ մի քանիսը եկան, պահանջները փոխանցեցինք»։

Նա ընդգծել է, որ իշխանությունների խոստումները բավարար չեն․

«Մեր պահանջը պարզ է՝ վերականգնել Աբազյանին կամ նորանշանակ պաշտոնյան գա ու երաշխավորի, որ աշխատանքը կշարունակվի նույն թափով»։

Հարազատները նաև դժգոհություն են հայտնել վարչապետ Փաշինյանի հայտարարություններից․

«Ինքը պոտենցիալ սուտասան է։ Ալիևի խոսքը իր համար փաստ է, բայց մեր ներկայացրած տեսանյութերը՝ ոչ»։

Նա հավելել է, որ պայքարը շարունակվելու է մինչև պահանջները չկատարվեն․

«Մեզ մեր երեխեքն են պետք, ուրիշ ոչինչ։ Եթե պետք լինի, բոլոր փողոցները կփակենք»։

Նշվել է, որ հարազատներից շատերը հոգեբանական ծանր վիճակում են, որոշներն էլ՝ արդեն մահացել են։

«Անորոշությունը մեզ հասցրել է ամենածանր վիճակին»։

Մանրամասն՝ տեսանյութում։