|
Փոխարժեքներ
13 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.73 |
| EUR | ⚊ | € 404.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.3226 |
| GBP | ⚊ | £ 479.04 |
| GEL | ⚊ | ₾ 139.34 |
Երեկվանից անհետ կորածների հարազատները փակ պահում են Բաղրամյան պողոտան՝ պահանջելով հստակություն և պատասխանատու մոտեցում իրենց հարազատների ճակատագրի հարցում։ Նրանք մտահոգված են, որ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի փոփոխությունը կարող է խաթարել մինչ այդ ընթացող հումանիտար բանակցությունները։
Տաթև Սողոյանը, ում եղբայրը անհետ կորածներից է, ընդգծում է, որ իրենց պահանջը առաջին հերթին վստահություն ստանալն է նոր նշանակված պաշտոնյաներից.
«Մտահոգությունը մեկն է՝ հումանիտար բանակցությունները կարող են փակուղի մտնել երեկվա իրադարձությունների հետևանքով», – նշում է նա։
«Մենք դեռևս նման հավաստիացում չենք ստացել։ Չգիտենք՝ ով է շարունակելու գործընթացը, և արդյոք նույն կետից ու նույն ինտենսիվությամբ», – ավելացնում է նա։
Նա նաև հիշեցնում է, որ նախկինում ԱԱԾ նախկին տնօրեն Արմեն Աբազյանի շնորհիվ դրական ազդակներ էին ստացվում, և նման կտրուկ փոփոխությունները՝ առանց շփման ու երաշխիքների, խորացնում են իրենց անվստահությունը։
«Մենք դրա դառը փորձը տեսել ենք՝ ամեն նոր մարդ ամեն ինչ սկսում է իր կետից», – ասում է Տաթևը։
Ներկայում պահանջում են հանդիպում նորանշանակ պաշտոնյայի հետ՝ հստակ հավաստիացում ստանալու համար։
Մանրամասն՝ տեսանյութում։