կարևոր
532 դիտում, 3 ժամ առաջ - 2025-06-18 17:33
Հասարակություն

Փաշինյանից ոչ մի օգուտ չենք տեսել էսքան ժամանակ, 8 տարի ա կառավարում ա, չի հոգնե՞լ, թող գնա․ անհետ կորածի հարազատ

Փաշինյանից ոչ մի օգուտ չենք տեսել էսքան ժամանակ, 8 տարի ա կառավարում ա, չի հոգնե՞լ, թող գնա․ անհետ կորածի հարազատ

Այսօր՝ հունիսի 18-ին, ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են անցկացրել Ադրբեջանի կողմից գերեվարված և անհետ կորած համարվող անձանց հարազատները։ Նրանք բարձրաձայնել են իրենց մտահոգությունն այն կապակցությամբ, որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատվել է Արմեն Աբազյանը։

Հարազատների համոզմամբ՝ հենց Աբազյանն էր ակտիվորեն զբաղվում գերեվարվածների և անհետ կորածների հարցերով, ուստի նրանք անհանգստացած են, թե արդյոք նորանշանակ պաշտոնյան կշարունակի նույն հետևողականությամբ աջակցել իրենց հարազատների վերադարձին։

Ակցիայի մասնակիցները կոչ են անում իշխանություններին՝ բացատրել տեղի ունեցածի պատճառները և վստահեցնել, որ գերիների և անհետ կորածների խնդիրը շարունակելու է մնալ պետական ուշադրության կենտրոնում։

Մանրամասն՝ տեսանյութում։