կարևոր
388 դիտում, 1 ժամ առաջ - 2026-01-27 17:25
Հասարակություն

Փաշինյանը սուտասան է, ուր էլ փախչեն էս տղերքի ախպերները վրեժ են լուծելու` Սողոմոն Թեհլերյանի նման. զոհվածի հարազատ

Փաշինյանը սուտասան է, ուր էլ փախչեն էս տղերքի ախպերները վրեժ են լուծելու` Սողոմոն Թեհլերյանի նման. զոհվածի հարազատ

«Եթե ասում եք, որ Արցախը հայկական չէր, ինչու՞ են այս տղաները պառկած, ինչու՞ էիք պատերազմ անում։ Մենք, որ կայինք՝ ազերիները չկային, «կոկա-կոլան» ավելի հին պատմություն ունի, քան՝ ազերիները։  Նոր Մոնթե, Վազգեն կծնվեն, մի օր հետ ենք գնալու, բոլորս ենք տեսնելու։ Նրանք ծնված են, քայլում են, ուղղակի այս ղեկավարներն արժեքները չեն գնահատում, իրական հրամանատարներին համար մեկից գցել են չգիտեմ, թե որտեղ, բերել մարդիկ են շարել, որոնք ընդհանրապես իրավունք չունեն լինել տեղակալներ, որովհետև իրենք պատմություն չունեն զինվորական գործի մեջ։ Ճանաչում եմ, Սուրեն Պապիկյանի հետ ծառայել եմ, ինքը լավ տղա է՝ որպես մարդ, բայց որպես ՊՆ նախարար ես իրեն չեմ տեսնում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց պատերազմում անմահացած տղաներից մեկի հորեղբորորդին։

Ինչպե՞ս դարձավ, որ Արցախն ադրբեջանական է, բա այդքան վանքերը, մշակույթը․․․ Աշխարհին Ալիևը փողով առել է, ինչպես՝ սրանց նմաններին են առել»,- Եռաբլուրում լրագրողների հարցերին ի պատասխան նշեց զոհվածի հարազատը՝ հավելելով, որ աշխարհում 11 մլն հայ կա, պետք է մտածել, որ ինչին կա սկիզբ՝ կա ավարտ, ուր էլ փախչեն՝ «այս տղաների ախպերները վրեժ են լուծելու»։